Դենիս Պուշիլին
Դենիս Պուշիլին | |
Կուսակցություն՝ | Donetsk Republic? և Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Donbas National Academy of Civil Engineering and Architecture? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 9, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ուկրաինա և Ռուսաստան |
Կայք՝ | denis-pushilin.ru |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Դենիս Վլադիմիրի Պուշիլին (մայիսի 9, 1981, Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական գործիչ։ 2018 թվականի նոյեմբերի 20-ից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար, ինչպես նաև գերագույն գլխավոր հրամանատար։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ (2015—2018), Մինսկի խմբի եռակողմ համաձայնագրի բանակցություններում ԴԺՀ-ի մշտական ներկայացուցիչ։ ԴԺՀ Գերագույն խորհրդի նախագահ (2014 թվականի մայիսի 15-ից հուլիսի 18-ը), Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժամանակավոր կառավարության համանախագահ (2014 թվականի ապրիլի 7-ից մայիսի 15-ը)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի մայիսի 9-ին[2] Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքում[3][4]։ Մանկությունը և երիտասարդությունը անց է կացրել հայրենիքում[5]։
1998 թվականին ավարտել է Մակեևկայի № 1 ճեմարանը (մինչև 1992 թվականը սովորել է Մակեևկայի № 14 ընդհանուր կրթական դպրոցում)։ 1999–2000 թվականներին եղել է զինծառայող Ուկրաինայի ազգային գվարդիայի շարքերում[5][6]։
Սովորել է Դոնբասի քաղաքաշինության և ճարտարապետության ազգային ակադեմիայում («տնտեսություն և ձեռնարկատիրություն» բաժնում), սակայն չի ավարտել[5][6]։
2002 թվականին աշխատել է առևտրային ընկերությունում[5][6]։
2011-2013 թվականներին հանդիսացել է Սերգեյ Մավրոդիի «MMM-2011» շարժման հետևորդ, եղել է կամավոր, այնուհետև, երբ «МММ» շարժման հիմքի վրա ստեղծվեց նույնանուն կուսակցություն Պուշիլինը դարձավ դրա անդամ[6][7]։ Այս կուսակցության կողմից 2013 թվականի «Գերագույն ռադայի» ընտրություններում Պուշիլինը առաջադրվեց Կիևի մարզում և զբաղեցրեց 19-րդ տեղը ստանալով 0,08 % քվե (77 ձայն[8]):
2014 года թվականի ապրիլի 5-ին դարձավ Դոնեցկի մարզի ղեկավար Պավել Գուբարևի տեղակալը[4][6], իսկ հետագայում գլխավորեց Դոնեցկի բնակիչների ցույցը[7][9]։ Ապրիլի 7-ին հռչակվեց ԴԺՀ-ն, իսկ Պուշիլինը դարձավ պետության կառավարության համանախագահ[3]։
2014 թվականի մայիսի 15-ին դարձավ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ (տվյալ պահին ըստ երկրի սահմանադրության ԴԺՀ-ի բարձրագույն պաշտոն)[10][11]։
2014 թվականի հուլիսի 18-ին Պուշիլինը անցավ թոշակի՝ Մոսկվայում գտնվելիս նա գրություն ուղարկեց խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Մակովիչին, որով հայտնում էր իր կամքով զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին[12]։ Հրաժարական տալուց հետո նա «Նոր Ռուսաստան Ազգային ճակատի» համակարգողն ու համանախագահն էր[13][14][15]։
2014 թվականի սեպտեմբերին հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նոյեմբերին կայանալիք ԴԺՀ-ի նախագահի և խորհրդարանի ընտրություններին[14][15]։ Հոկտեմբերին «Դոնեցկի Հանրապետություն» հասարակական շարժման ցուցակով գրանցվեց որպես ԴԺՀ Ազգային խորհրդի պատգամավորի թեկնածու[16]։
2014 թվականի նոյեմբերի 3-ին ԴԺՀ-ում կայացած ընդհանուր ընտրության արդյունքում Պուշիլինը ընտրվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի պատգամավոր[17]։ 2014 թվականի նոյեմբերի 14-ին ընտրվել է Ազգային խորհրդի նախագահի տեղակալ[17][18]։
2014 թվականի նոյեմբերի 9-ին Պուշիլինը ԴԺՀ նախագահ Ալեքսանդր Զախարչենկոյի հրամանով նշանակվեց Մինսկի խմբի եռակողմ համաձայնագրի բանակցություններում ԴԺՀ-ի մշտական ներկայացուցիչ[19][20]։
2015 թվականի սեպտեմբերի 4-ին Ազգային խորհրդի արտահերթ նիստի ընթացքում որոշվեց Պուշիլին նշանակել հանրապետության ներկայացուցչական մարմնի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար[21]։ Պուշիլինը սա բացատրեց այն հանգամանքով, որ Ազգային խորհրդի նախորդ խոսնակ Անդրեյ Պուրգինը նիստը խափանելու փորձի պատճառով ուղարկվել է թոշակի[22]։ Նաև նա հայտարարեց, որ մնում է ԴԺՀ-ի ներկայացուցիչը Մինսկյան բանակցություններում[23]։
2015 թվականի սեպտեմբերի 11-ին ընտրվել է ԴԺՀ Ազգային խորհրդի նախագահ, նրա օգտին քվեարկել էր 76 պատգամավոր[24]։
2018 թվականի սեպտեմբերի 7-ին Ազգային խորհրդի կողմից նշանակվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև 2018 թվականի նոյեմբերի 11-ին համաժողովրդական ընտրությունների արդյունքում կընտրվի նոր նախագահ[25]։ Հենց նույն օրը նա ցրեց Ազգային խորհուրդը բոլորին ուղարկելով թոշակի և լուրջ կադրային փոփոխություններ իրականացրեց գործադիր մարմնում։
2018 թվականի սեպտեմբերի 21-ին փաստաթղթեր ներկայացրեց 2018 թվականի նոյեմբերի 11-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին մասնակցելու համար[26]։ Ընտրություններ արդյունքում Դենիս Պուշիլինը հավաքեց 60.85% քվե[27]։
Պատժամիջոցներ, քրեական հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլի 29-ին ներառվել է ԵՄ-ում մուտքի և ակտիվների սառեցման արգելքի պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում[28], մայիսի 12-ին ներառվել է նաև Կանադայի կողմից մտցված պատժամիջոցներ ենթակա անձանց ցանկում[29], հունիսի 20-ին նաև ԱՄՆ-ի[30], ինչպես նաև մի քանի այլ երկրների[31]։
2014 թվականի մայիսի 2-ին Ուկրաինայի դատախազության կողմից Պուշիլինի նկատմամբ հայտարարվել է հետախուզում[32], հունիսին նրա հանդեպ հետախուզում սկսեց նաև Ուկրաինայի անվտանգության ծառայությունը[33]։ Նա կասկածվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ պետական իշխանությունը բռնազավթելու մեջ[2]։
Կարծիքներ և գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԴԺՀ նախկին ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի խոսքով Պուշիլինի առաջ մեծ առաջադրանք է դրված «Նա ցանկանում է Նոր Ռուսաստան ստեղծել Դոնեցկում, Լուգանսկում և Ուկրաինայի մյուս շրջաններում[34]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պարտականության հավատարմության համար» շքանշան (2018 թվականի մարտի 16, Ղրիմի Հանրապետություն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20240223234618/https://gorod-donetsk.com/pochetnie-grazhdane-donetska
- ↑ 2,0 2,1 «Особи, які переховуються від органів влади — Пушилин Денис Владимирович» (ուկրաիներեն). МВС України. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 3,0 3,1 «Биография Дениса Пушилина» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Главой президиума ДНР избран Денис Пушилин» (ռուսերեն). Российская газета. 2014 թ․ մայիսի 19.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Автобиография Дениса Пушилина» (ուկրաիներեն). Портал «МММВолонтёр». 2013 թ․ նոյեմբերի 25.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Пушилин Денис Владимирович» (ռուսերեն). facenews.ua. 2014 թ․ մայիսի 29.
- ↑ 7,0 7,1 «Новый лидер донецких сепаратистов оказался функционером МММ» (ռուսերեն). zn.ua. 2014 թ․ ապրիլի 6.
- ↑ Результати голосування на виборчих дільницях округу. Повторні вибори народних депутатів України в одномандатних виборчих округах № 94, 132, 194, 197, 223 Արխիվացված 2014-04-07 archive.today «ЦВК»,
- ↑ «Лидер митингующих в Донецке заявил, что власти готовы к референдуму». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ ապրիլի 10.
- ↑ «Денис Пушилин избран спикером Верховного совета «Донецкой народной республики»». Коммерсантъ. 2014 թ․ մայիսի 15.
- ↑ «Новая жизнь. ДНР формирует власть, собирает армию и открывает границы» (ռուսերեն). Korrespondent.net. 2014 թ․ մայիսի 16.
- ↑ «Спикер парламента ДНР Пушилин ушел в отставку» (ռուսերեն). Интерфакс. 2014 թ․ հուլիսի 18.
- ↑ «Пушилин: ополченцы и силовики в среду обменяются пленными «40 на 40»» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 14,0 14,1 «Пушилин решил участвовать в выборах в ДНР» (ռուսերեն). Росбалт. 2014 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 15,0 15,1 «Экс-лидер ДНР Денис Пушилин примет участие в выборах самопровозглашенной республики» (ռուսերեն). Новая газета. 2014 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ ««Захарченко, Пушилин и я»: Пургин озвучил предвыборный список «Донецкой республики»» (ռուսերեն). НТВ. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 17,0 17,1 Виктория Дэ (2014 թ․ նոյեմբերի 4). «Депутат ДНР Денис Пушилин назвал желание Порошенко отменить особый статус Донбасса истерикой» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Надежда Ермолаева (2014 թ․ նոյեմբերի 14). «Андрей Пургин избран главой Народного совета ДНР» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Представителем ДНР на переговорах в Минске назначен Пушилин» (ռուսերեն). Росбалт. 2014 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Указ Главы Донецкой Народной Республики № 8 от 9.11.2014 «О полномочном представителе Донецкой Народной Республики на переговорах Трёхстронней контактной группы в Минске»» (PDF) (ռուսերեն). Официальный сайт Правительства и Народного Совета ДНР. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Источник: и. о. председателя Народного совета ДНР назначен Пушилин» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Пушилин объяснил отставку главы Народного совета ДНР» (ռուսերեն). Lenta.ru. 2015 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Пушилин заявил, что остаётся представителем ДНР на минских переговорах» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Пушилин официально стал спикером парламента ДНР» (ռուսերեն). Интерфакс. 2015 թ․ սեպտեմբերի 11.
- ↑ Временно исполняющим обязанности Главы ДНР назначен председатель парламента Денис Пушилин
- ↑ Денис Пушилин стал первым кандидатом на должность главы ДНР — Россия 24
- ↑ «Donbass elections helped avert chaos after DPR leader's murder, says Russian diplomat». TASS. 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Артем Филипенок, Александра Федотова (2014 թ․ ապրիլի 29). «ЕС обнародовал новый санкционный список против России» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Даниил Студнев (2014 թ․ հունիսի 21). «Канада ввела санкции против 11 российских и украинских официальных лиц» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «США включили Болотова и Пушилина в санкционный список» (ռուսերեն). Lenta.ru. 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Consolidated list of Ukraine-related sanctions and restrictive measures: individuals, entities and sectoral sanctions» (PDF) (անգլերեն). riskadvisory.net. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «МВД обнародовало информацию о розыске Пушилина» (ռուսերեն). Украинская правда. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «СБУ объявила в розыск главу Верховного совета ДНР Дениса Пушилина» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Захарченко о Пушилине: Те вещи, которые говорит Денис — это будущее, мы сейчас живем настоящим» (ռուսերեն). RusDialog.ru. 2014 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт
- «Биография Дениса Пушилина» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
- Наталья Башлыкова (2014 թ․ սեպտեմբերի 1). «Денис Пушилин: «Мы будем строить новое государство»» (ռուսերեն). Известия. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
- Глава ДНР Денис Пушилин: переговорщик и политик с большим кредитом доверия (12 ноября 2018)